Պուտինը նշել է՝ որն է ռուս ժողովրդի առավելությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս ժողովրդին բնորոշ կոլեկտիվիզմը համարում է նրա առավելություններից մեկը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Ի դեպ, ապագան շատ առումներով կախված կլինի թիմում աշխատելու մարդկանց ունակությունից, որոնք որոշում են կայացնում այս կամ այն հարցում: Եվ ինձ թվում է, որ այդ առումով մենք, մեր երկիրը որոշակի առավելություն ունի», - ասել է Պուտինը:
ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ այլ երկրներում գնահատվում է անհատական հաջողությունը, իսկ ռուս ժողովրդի բնավորության մեջ մեծ դեր է խաղում կոլեկտիվիզմի բաղադրիչը:
«Մեր ժողովուրդի սրտում և հոգում կոլեկտիվիզի տարրը բավականին բուռն կերպով է արտահայտված», - ընդգծել է Պուտինը: