Ինչպես է շնորհավորել Գարիկ Մարտիրոսյանի կինն ամուսնու ծննդյան օրը
Այսօր հանրահայտ շոումեն, Comedy Club-ի ռեզիդենտ ու, ի՞նչ թաքցնենք, հայտնի «КВНշիկ», «Прожекторпэрисхилтон» շոուի հաղորդավար, կարճ ասած՝ Գարիկ Մարտիրոսյանը 44 տարեկան է դառնում։
Երգիծաբանի կինը՝ Ժաննա Լեւինան, իր Instagram-ում հումորով շնորհավորել է ամուսնուն.
«Կարող եք շնորհավորել մեզ։ Այսօր ծնվել է մեր տղան։ Քաշը` 90 կգ, հասակը՝ 1մ 83 սմ, 44 տարեկան»,- գրել է Ժաննան։