Քաղաքացիները կարող են թոշակի եւ նպաստի համար դիմել Սոցապ ծառայության ցանկացած տարածքային բաժին
Սոցիալական ապահովության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ սոցիալական ապահովության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում այսուհետ ՀՀ քաղաքացին կարող է.
• Աշխատանքային կենսաթոշակի
• Երեխայի ծննդյան միանվագ նպաստի
• Խնամքի նպաստի
• Չաշխատող անձին մայրության նպաստի
• Ծերության նպաստի
• Հաշմանդամության նպաստի
• Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի
դիմումները ներկայացնել իրեն հարմար Սոցիալական ապահովության պետական ծառայության ցանկացած տարածքային բաժին՝ առանց մտահոգվելու իր հաշվառման վայր հասնելու մասին: