Սաակաշվիլին մեկնում է Նիդեռլանդներ ու Եվրոպա
Վրաստանի նախկին նախագահ, ուկրաինական Օդեսայի նախկին նահանգապետ Միխելի Սաակաշվիլին, որին օրերս Ուկրաինայից արտաքսեցին Լեհաստան, վրացական ТВ-ին հայտնել է, որ այսօր՝ չորեքշաբթի, թռչելու է Նիդեռլանդներ, այնուհետ՝ մի շարք եվրոպական երկրներ:
«Ես մեկնում եմ Նիդեռլանդներ, այնուհետ մտադիր եմ անցնել ամբողջ Եվրոպան, քանի որ հանդիպումներ եմ նախատեսում Բրյուսելում, Գերմանիայում, Ֆրանսիայում, այնուհետ՝ կրկին Լեհաստանում, ես հիմա ազատ թռչնի պես կարող եմ մեկնել ուր ուզում եմ»,- ասել է նա:
Միեւնույն ժամանակ, Սաակաշվիլիի կողմնակիցները Կիեւում նախագահականի մոտ բողոքի ցույց են անցկացրել, որի ժամանակ բախումներ են եղել ցուցարարների ու ոստիկանության ներկայացուցիչների միջեւ, ձերբակալել են մեկ անձի: