Տղամարդուն մետեորիզմի պատճառով 900 եվրոյով տուգանել են
Բեռլինի բնակիչ Քրիստոֆեր Ս.-ն վարչական դատարան է դիմել ոստիկանության աշխատակիցների դեմ բողոքով: Տղամարդը պնդել է, որ նա հոգեպես տուժել է ոստիկանության գործողություններից, գրում է Gemania.one-ը:
Պարզվել է, որ 2016-ի փետրվարին ոստիկանները տղամարդուն փաստաթղթերի ստուգման ժամանակ մետեորիզմի պատճառով իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ անվայել վերաբերմունքի համար մեղադրանքներ են ներկայացրել: 12 ամիս անց նա իր փոստարկղում 900 եվրոյի տուգանքի մասին ծանուցում է գտել: Վրդովված տղամարդը դատարան է դիմել:
Տուգանքի մասին հաստատել է ոստիկանական խմբի ղեկավարը: Նա նշել է, որ հայցվորը իր գործողություններով վիրավորել է ոստիկանության աշխատակցուհուն, որն իր կողքին է եղել, հետո ընկերների հետ ծաղրել է նրան: