Սկսվում է տարերային, չգիտակցված քաոսը
Ամեն ինչ իր տեղն է ընկնում: Երբ խաղի կանոնները (Սահմանադրություն, օրենքներ, ընտրություններ, տված խոսք...) էլ չեն գործում, սկսվում են տարերային պրոցեսները՝ առանց խաղի կանոնների:
«Երկիր Ծիրանի»-ի պատգամավորներին մեղադրելը՝ էթիկայից, էսթետիկայից, ադաթից ու այլ բաներից ելնելով, նշանակում է ընդունել այն, ինչ կատարվում է: Չկան այլևս կանոններ, ու կանոններն իրենք չեն ոչնչացրել:
Քաղաքապետարում տեղի ունեցածը դրա արդյունքն է, չկան գրված ու չգրված օրենքներ: Սկսվում է տարերային, չգիտակցված քաոսը, որ նաև անվանում ունի` անհնազանդություն:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից