Իշխանության համար կենաց-մահու խնդիր է ռեյտինգային համակարգը պահելը
ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը մինչև երկու ամիս չի սպասի, օրակարգում կպահի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ երեկ արդեն պաշտոնական գրությամբ դիմել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին։ Անդրադառնալով Ընտրական օրենսգրքրում փոփոխություններ նախաձեռնելու շուրջ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանի և Էդուարդ Շարմազանովի հայտարարություններին, Նաիրա Զոհրաբյանն ասաց․
«Ես որևէ մեկին խորհուրդ չէի տա մեծ-մեծ խոսել, հատկապես այն քաղաքական գործիչներին, ովքեր, եթե համարձակություն ունենային առաջադրվել ռեյտինգային համակարգով, ապա նորից կրկնում եմ իմ վստահ համոզմունքը, որ շատ ավելի քիչ ձայն են հավաքելու, քան ցանկացած խանութպան, բուտկա աշխատացնող»,- շեշտեց նա։
Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց՝ իշխանությունների համար կյանքի-մահվան խնդիր է ռեյտինգային համակարգը պահելը։
Մանրամասները՝ տեսանյութում։