Ես որ ընդեղ լինեի, գիտես՝ ինչ կանեի էդ կանանց, բախտները բերել է, որ չեմ եղել. Ա.Մովսիսյան
Այսօր Երեւանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած սկանդալի շուրջ «Հայկական ժամանակ»-ը կարծիք հարցրեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանից՝ Շմայսից: Մասնավորապես՝ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի, որ տղամարդը կնոջ վրա ձեռք է բարձրացնում:
«Հիմա ինձ ես խոսացնու՞մ, դե ես ասեմ՝ էդ կեղտոտ նյութը, որ բերել են ու ուզեցել են լցնել քաղաքապետի վրա, թող տանեին իրանց տները լցնեին: Ես որ ընդեղ լինեի, գիտես ինչ կանեի էդ կանանց, բախտները բերել է, որ չեմ եղել»,- ասաց Առաքել Մովսիսյանը:
«ՀԺ»-ի հարցին, թե ի՞նչ կաներ, Մովսիսյանն ասաց.
«Էլ չեմ խորանում, թե ինչ կանեի, ՀՀԿ-ի տղամարդիկ ինչ արել են, լավ են արել»,- ասաց նա եւ անջատեց հեռախոսազանգը: