ՔԱՔ-ն առնչություն չունի տեղի ունեցած ակցիայի եւ նրա հետեւանքների հետ
Քաղաքացիական ակտիվ քայլ շարժումը (ՔԱՔ) ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ այսօր Երեւանի ավագանիում տեղի ունեցած ակցիայի եւ հետեւանքների հետ առնչություն չունի։
«ՔԱՔ կուսակցությունը հայտարարում է, որ ոչ մի առնչություն չունի այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ակցիայի եւ նրա հետեւանքների հետ»,- գրված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ավագանու նիստը սկանդալային ընթացք ստացավ: Երկիր Ծիրանիի անդամները կոյուղաջրեր լցրեցին նիստերի դահլիճի հատակին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ասելով, որ Նուբարաշեն թաղամասի բնակիչներից նվեր են բերել նրան: