Պեսկովը պատմել է Պուտինի առողջական վիճակի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է աշխատել՝ չնայած մրսածությանը: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:
«Ինչպես նշեցինք երեկ՝ նախագահը մրսել է: Ոչ մի լուրջ հիվանդություն չկա: Ամեն ինչ նորմալ է, նա շարունակում է աշխատել», - ասել է Պեսկովը:
«Ձմեռ է, ինքներդ եք հասկանում»,-հավելել է նա:
Պեսկովը նաև տեղեկացրել է, որ այսօր Պուտինը մի քանի հանդիպում ու միջազգային հեռախոսազրույց ունի: