Կործանված «Ան-148»-ի «սեւ արկղերը» կվերծանվեն 24 ժամվա ընթացքում
Փետրվարի 11-ին Մերձմոսկվայում կործանված «Ան-148» ուղեւորատար ինքնաթիռի համակարգերի աշխատանքի եւ օդաչուների բանակցությունների մասին տեղեկությունները կարող են դուրս բերվել «սեւ արկղերից» 24 ժամվա ընթացքում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Միջպետական ավիացիոն կոմիտեի (IAC) ներկայացուցչին:
«Եթե ինքնագրերի ժապավենը լավ վիճակում է, նախնական տվյալները հայտնի կդառնան հաջորդ 24 ժամվա ընթացքում»,- նշել են գերատեսչությունում: Գտվնած «սեւ արկղերն» այժմ գտնվում են լաբորատորիայում:
Հիշեցնենք, որ Մոսկվա-Օրսկ չվերթն իրականացնող «Սարատովյան ավիաուղիներ» ավիաընկերության «Ան-148» ուղեւորատար ինքնաթիռը կործանվել էր կիրակի օրը Մերձմոսկվայի Ռամենսկի շրջանում: «Ռոսավիացիա»-ի տվյալներով՝ օդանավի անձնակազմի հետ կապը ընդհատվել էր «Դոմոդեդովո» օդանավակայանից թռիչքից մի քանի րոպե անց: Ինքնաթիռում գտնվող բոլոր 65 ուղեւորները եւ անձնակազմի 6 անդամները մահացել են: Ինքնաթիռի երկրորդ օդաչուն Սերգեյ Ղամբարյանն էր: