Մակարավանքի եկեղեցու գանձանակը թալանելու դեպքով քրեական գործ է հարուցվել
Տավուշի մարզի Աչաջուր գյուղի տարածքում գտնվող Մակարավանքի եկեղեցու գանձանակը թալանելու դեպքով քրեական գործ է հարուցվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին տեղեկացնում է դատախազության հանրային կապերի բաժինը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` գողությունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի լույս 14-ի գիշերը Տավուշի մարզի Աչաջուր գյուղի տարածքում կոտրել էին Մակարավանքի եկեղեցու մուտքի դուռը եւ թալանել գանձանակը: