1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 24 փետրվարի 2018թ., 00:00
Զվարճալի դեպք ՀՀ ծանրամարտի առաջնությունում.ծանրորդը ծանրաձողով հասավ տրիբունա (տեսանյութ) Դոնալդ Թրամփ կրտսերի հետ ընթրիքն ու զրույցը Հնդկաստանում 39 հազար դոլար կարժենա Թուրքմենստանի նախագահը հայտնել է TAPI գազատարի աֆղանական հատվածի կառուցման մեկնարկի մասին Դիմահարդարման կանոններ, երբ կինը ղեկին է Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը 50-ամյա Պամելա Անդերսոնին տեսել են Միլանում Ինչու՞ են անետացել Սթոունհենջի կառուցողները Զոհ և վիրավորներ. «Ատլետիկ»-ի և «Սպարտակ»-ի երկրպագուների դաժան բախումը Բիլբաոյում (տեսանյութ) Ուկրաինացի բլոգերը մեկնաբանել է հեռուստահաղորդավար Նորկինի հետ կռիվը (Տեսանյութ) Դեղերի դեղատոմսով բացթողումը կարող է բերել ստվերային շրջանառության մեծացման. իրավապաշտպան Արաս Օզբիլիսը ստացել է խաղային համար «Շերիֆում» Ադրբեջանցիների տգիտությունն անսահմանափակ է Սերժ Թանկյանը Նիդերլանդների խորհրդարանին շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար Թուրքիայի բնակչության քանի՞ տոկոսն է իրեն երջանիկ համարում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ Թեհրանը պատրաստ է Բաքվի հետ կիսել իր ռազմական փորձը Էրիկ Առաքելյանն ուրախացրել է ռուսական «Մանկական Ձայնի» ժյուրիին, բայց չի անցել հաջորդ փուլ Պատասխանատվություն ստանձնելուց խուսափելը պետականախույս դիրքորոշման բացահայտ դրսևորում է Օլգա Բուզովան մերկացել է Փետրվարի 23-ի կապակցությամբ Թուրքիան Կոռուպցիայի ընկալման ինդեքսում ընդգրկվել է «վիճակը վատթարացող» երկրների ցանկում Բելառուսն ու Ռուսաստանը կարող են վերսկսել գազի գնի շուրջ բանակցությունները մարտի վերջին Մակրոնը կխաղա «Պետյան եւ գայլը» ներկայացման մեջ Թրամփի խորհրդականները կարող են ազատվել աշխատանքից Թուրքիայի իշխանությունները պետք է վերջ տան իրենց «բանտային քաղաքականությանը». Օրհան Փամուք Բարձրահարկ շենքի չորրորդ հարկից 31-ամյա կին է ցած ընկել եւ ողջ մնացել Թուրք հաղորդավարը հեգնել է Էրդողանին ԼՂ-ը անկախ Ադրբեջանի կազմում անգամ մեկ օր չի եղել, ԼՂ-ը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ. Զատուլին Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին Ուկրաինան միացել է Իլոն Մասկի Hyperloop նախագծին ԵՏՄ–ում բելառուսական կաթի՝ Ռուսաստան մուտքի արգելքը խախտում են համարում Վոլոչկովան եկեղեցում «հարձակվել է» պապարացիների վրա, որոնք լուսանկարում էին նրան սիրեկանի հետ -29.6. այս գիշեր Մոսկվայի մարզում գրանցվել է անցնող ձմեռվա ամենացածր ջերմաստիճանը «Արթիկ» ՔԿՀ-ում քաղաքացուն խուզարկել են եւ թմրամիջոցներ հայտնաբերել ծխախոտի տուփում ԱՄՆ-ում հարսնացուն մոտ 1 ժամ մնացել է վերելակում և ուշացրել իր իսկ հարսանիքը (լուսանկարներ, տեսանյութ) «Հին Երևան» նա­խագիծը փակում է մետրոյի զարգացման հեռանկարը Մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններին ընդա­ռաջ ինքնաբացարկների շքերթ է սկսվել Արգենտինայում ՌԴ դեսպանատանը պատկանող շենքերից մեկում հայտնաբերվել է մոտ 400 կգ կոկաինով մի քանի ճամպրուկ (լուսանկար) Ավստրալիայի փոխվարչապետը հրաժարական է տալիս սեքսուալ սկանդալի պատճառով Հոնքերի նոր թրենդը ցնցել է համացանցը Հայտնաբերվել է կեղծված կարագ Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի Տեղումներ են սպասվում. «Մեղրու սար» հատվածում մառախուղ է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները հայտնի են Ինչ է իրականում գողացվել Մատենադարանից. մանրամասներ Արտակարգ դեպք Սոթքում. ինչու են ռուսները պատանդ պահել եվրոպացուն ԱԱԾ Գորիսի բաժնի պետը հրաժարական կտա Ոստիկանության եւ ԱԱԾ անունից վախեցնում են ՀԿԵ-ի հետ աշխատող գործարարներին Լևոն Ալթունյանը ցանկանում է մասնավոր հիվանդանոցները վերահսկել Ազգային ժողովը 12 միլիոն դրամի հեռախոսազրույցներ է ունեցել Թեժ պայքար 30 հոգու մեջ. դատավորները՝ նոր սկանդալի կիզակետում Ուրիշ կինո. ազատության մեջ հայտնված նախկին ոստիկանին կկալանավորե՞ն Տարոն Մարգարյանը որոշել է պարգեւատրե՞լ ավագանու նիստի ՀՀԿ-ական «հերոսներին» Փլուզում Գյումրիում. 11 բնակիչ է տարհանվել է, այդ թվում երկու երեխա Հնդկաստանում հարսնացուն հրաժարվել է ամուսնանալ փեսացուի հետ՝ վերջինիս ճաղատության պատճառով Անկարան արձագանքել է Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը Խոշոր վթար Երեւանում. Վթարված մեքենաներից մեկը հայտնի գործարարի որդունն է Հայ «օրենքով գող» Զապը ադրբեջանցի Գուլիի սպանության համար պատվե՞ր է ստացել Amnesty International. Թուրքիայում արտակարգ դրությունը հիմք է ստեղծում մարդու իրավունքների խախտումների համար Ծեծկռտուք НТВ-ի թոք-շոու-ի ժամանակ (տեսանյութ) Բաժանվելուց առաջ Ջենիֆեր Էնիսթոնի ամուսինը գտել է Բրեդ Փիթի ուղարկած նամակները Արքայազն Հարին ու նրա հարսնացուն սպիտակ փոշի պարունակող ծրար են ստացել Ադրբեջանի իշխանություններն ուժեղացրել են կարծիքների ազատ արտահայտման նկատմամբ ճնշումները. Amnesty International Playboy-ի մոդելի ամուսինը սպանել է նրան և ինքնասպան եղել Երվանդ Բոզոյան. ԱՄՆ-ն տնտեսական պատերազմ է անում Ռուսաստանի դեմ Հենրիխ Մխիթարյան. «Ինչու՞ ես եւ Օզիլը չենք կարող միասին խաղալ «Արսենալում» (տեսանյութ) Հայ-ադրբեջանական սահմանագոտում անցկացվել է հերթական դիտարկումը Ինգուշեթիայում պաշտոնյաները ծեծկռտուք են կազմակերպել Քաղաքապետարանը միլիոնների նվիրատվություններ է անում գաղտնի կազմակերպություններին Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Մարտի 1-ից կարգելվի մոտ 700 անուն դեղի ազատ վաճառքը. ցանկ Կառավարությունը 746.6 մլն դրամ է հատկացրել ցորենի արտադրության զարգացման ծրագրի իրականացման համար Ի՞նչ չպետք է անի կինը Թոմաս Մյուլերի պարը ձիու հետ Պուտնի գլխավոր հակառակորդ Գրուդինինի հովանավորը ադրբեջանցի օլիգարխ Արաս Ագալարո՞վն է ԱՄՆ-ում զույգը ծաղկեփնջերի փոխարեն փողոցում գտած շան ձագեր է բերել հարսանիքին (լուսանկարներ) Բեռլինը Մոսկվային և Թեհրանին հորդորում է ճնշում գործադրել Դամասկոսի վրա՝ դադարեցնելու Գուտայի սպանդը Թուրքիան պետք է սկսի ինքնակառավարվող տանկեր արտադրել. Էրդողան Ովքեր են Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուները Կիևը երեք տարով արգելել է Սաակաշվիլիի մուտքը Ուկրաինա (Տեսանյութ) Գերմանիան արտաքսել է Վրաստանի տասնյակ քաղաքացիների
Հարցում

Շարժում, որ փոխեց մեր կյանքը - 2

Մաս 2

Փետրվարի 23-ից սկսած Թատերական հրապարակում անցկացվող հանրահավաքների մասնակիցների թիվը հաշվվում էր հարյուր հազարներով: Այնտեղ էին սոցիալական բոլոր շերտերը, այնտեղ էին պատանիները, երիտասարդները, ուժերի ծաղկման շրջանում գտնվող կանայք եւ տղամարդիկ, ինչպես նաեւ տարեցները: Բոլորը պահանջում էին Հայաստանին միացնել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը:

Գրեթե բոլորն այնքան միամիտ էին, որ կարծում էին, թե մի քանի օր հրապարակում կանգնելուց հետո իրենց պահանջը կբավարարվի: Եւ ինչպե՞ս չկարծեին, եթե իրենց պահանջն արդար էր, իսկ Երեւան էին եկել քաղբյուրոյի անդամներ Դոլգիխն ու Լուկյանովը:

Այդ օրերի միամտության մասին է վկայում նաեւ Պարույր Հայրիկյանի տարածած թռուցիկը, որի վրա գրված էր.

«Հեռագիր. ՄՈՍԿՎԱ ԽՍՀՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահության նախագահ Մ. Ս. Գորբաչովին
Երեւան 20 փետրվարի 1988թ.

Քուռից հարավ հայկական տարածքները ուրիշներին է տրված Մոսկվայի կամքով: Մոսկվան էլ պիտի ուղղեր իր սխալը, բայց մեր տասնամյակների սպասումը չիրականացավ: Այն ժամանակ Ստալինն էր՝ ԹՇՆԱՄԱՑՐՈՒ ՈՐ ՏԻՐԵՍ: Իսկ ա՞յժմ... Այժմ Արցախի բնակչությունն ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ իրավունքով վճռել է միանալ Հայաստանին: Եթե Մոսկվան հրաժարվել է ստալինյան գործելակերպից, պետք է ԱՆՀԱՊԱՂ վավերացնի Լեռնային Ղարաբաղի բնակչության որոշումը:

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Պարույր Հայրիկյան/ Երեւան 71 Սովետաշեն 14-2»:

Երբ հանրահավաքի մասնակիցների շրջանում տարածվում էր այս թռուցիկը հարթակում կանգնածները սա համարեցին սադրանք, իսկ Սիլվա Կապուտիկյանը կոչ արեց չվերցնել դրանք, քանի որ «մորուքով այդ կարճահասակ մարդը» այլ նպատակներ է հետապնդում: Ես ուզում էի գտնել այդ մարդուն, բայց չտեսա:

Այսպիսին էինք մենք 1988-ի փետրվարին:

Հանրահավաքների մասնակիցների մեջ կային նաեւ մարդիկ, որոնք անկեղծորեն խոստովանում էին, որ մինչեւ ցույցերը չեն էլ իմացել, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է: Իսկ ոմանք կարծում էին, թե Սփյուռքը Լիբանանի մոտ գտնվող հայերով բնակեցված երկիր է:

Արդեն փետրվարի 24-ից սկսած սկսեցին Երեւան գալ ցուցարարներ Հայաստանի տարբեր շրջաններից: Նրանց մուտքը Ազատության հրապարակ մեծ ոգեւորություն եւ հուզմունք էր առաջացնում: Փետրվարի 24-ի հանրահավաքին հավաքվել էր մոտ երկու հարյուր հազար մարդ, գուցե մի փոքր ավելի, բայց բոլորը ասում էին, թե մեկուկես միլիոնանոց հանարահավաք է: Այն ժամանակ գրեթե բոլորը հավատում էին, որ հենց այդպես է: Օրվա ելույթներից ոչինչ չեմ հիշում՝ չի տպավորվել: Միայն տպավորվեց եւ հիշողությանս մեջ մնաց, որ Կարեն Դեմիրճյանը եւ ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամ Լուկյանովը խոստացան հանդես գալ հատուկ հայտարարությամբ:

Հաջորդ օրը ժողովրդին դիմեց Վազգեն Ա կաթողիկոսը, իսկ հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Արմենպրեսսը», հեռուստատեսությունը եւ «Հայկինոն» համախմբվել են ժողովրդի հետ: Այս մասին այնպիսի շեշտադրմամբ հայտարարվեց հրապարակում, կարծես թվում էր, թե վերջ՝ եթե նրանք համախմբվեցին՝ ուրմեն Արցախի հարցը լուծվեց:
Թատերական հրապարակում կրկին հարյուր հազարավոր մարդիկ էին, շարքերը խիտ, եւ ոմանք՝ առավել հուզականները եւ թույլերը, վատ էին զգում եւ արդեն իսկ հրապարակի մոտ հերթապահում էին շտապօգնության ավտոմեքենաները:

Փետրվարի 26-ին Կարեն Դեմիրճյանն իր խոստումը կատարեց: ՀԿԿ կենտկոմի պլենումն անդրադարձավ Ղարաբաղի հարցին: Ավելին, պլենումը դիմեց քաղբյուրոյին՝ խնդրելով Լեռնային Ղարաբաղի խնդրին տալ արդարացի լուծում: Ի դեպ, գրեթե բոլոր ցուցարարները, հանրահավաքի մասնակիցները ցնցված էին, որ պլենումի որոշումը ժողովրդի առաջ կարդաց Կարեն Դեմիրճյանը: Նրան սիրում էին, այժմ սիրեցին ավելի շատ:

Հանարահավաքի մասնակիցները, իսկ ավելի ճիշտ հանրահավաքը վարողները հայտարարեցին, որ եթե առաջիկայում չլուծվի Ղարաբաղի հարցը, ապա եւս մեկ հանրահավաք տեղի կունենա: Հրապարակում թեւածում էր այն միտքը, թե Արցախը Ադրբեջանից վերցնելն ու Հայաստանին հանձնելը ժամերի հարց է:

Նույն օրը երեկոյան ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովի անունից հայ ժողովրդին հեռուստատեսությամբ դիմեց քաղբյուրոյի անդամ Վ. Ի. Դոլգիխը: «Ուստի եւ այս կապակցությամբ ուղղակի կասեմ, որ ՍՄԿԿ կենտկոմի քաղբյուրոն լրջորեն մտահոգված է ներկայումս Ղարաբաղի հարցի շուրջը կրքերի, հույզերի անթույլատրելի բորբոքումից»,- ասաց Դոլգիխը, եւ եթե այն ժամանակ շատ միամիտ չլինեինք, կհասկանայինք, թե ինչ է նա ակնարկում եւ ասում: Ավելին, նա շատ պարզ ասաց, որ միտինգների անցկացումն անթույլատրելի է: Եւ հենց նա հայտնեց, որ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ Լեռնային Ղարաբաղում ընդհարումներ են եղել եւ կան զոհեր:

Դոլգիխը չմոռացավ ասել, որ հանրահավաքները խաթարում են մարդկանց նորմալ կյանքը եւ առաջացնում նրանց բողոքը: Նրանք, ովքեր այդ պահին լսում էին Դոլգիխին, բնականաբար վրդովվում էին, հուզվում, անգամ վատ զգում: Ժողովրդին մի փոքր հանգստացրեց Դոլգիխի հետեւյալ ձեւակերպումը. «Ակտիվը ՍՄԿԿ Կենտկոմին խնդրեց ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը նախապատրաստելիս Լեռնային Ղարաբաղի պրոբլեմը բազմակողմանիորեն քննության առնել այդ կարգի ուրիշ հարցերի կոմպլեքսում»:

Լուսանկարում Դոլգիխը ձախից երկրորդն է

Նույն պահին ադրբեջանցիներին դիմում էր քաղբյուրոյի մեկ այլ անդամ՝ Լիգաչովը, բայց այդ մասին հայ ժողովուրդը դեռ չգիտեր: Ժողովուրդը հուզված եւ զայրացած, ինչպես նաեւ անհասկանալի սպասումով հաջորդ օրը քննարկում էր Դոլգիխի ելույթը:

Փետրվարի 27-ին հանրահավաքի մասնակիցների թիվը կրկին շատ մեծ էր: Ոմանք կարող են պնդել, թե մեկուկես միլիոն, ոմանք մեկ միլիոն: Բնականաբար, իրականում հավաքվել էր ոչ ավելի, քան երկու հարյուր հազար մարդ, բայց երեք եւ կես միլիոնանոց երկրի համար դա շատ մեծ թիվ էր:

Եթե չեմ սխալվում, հանրահավաքներից մեկի ժամանակ Զորի Բալայանն առաջարկել էր վեր բարձրացրած երկու մատների փոխարեն այսուհետ բռունցք ցույց տալ: Բոլորը համաձայնեցին: Եւ փետրվարի 27-ին, ելույթ ունեցողներից մեկը հիշեցրեց Բալայանի կոչի մասին, որն այդ օրը հանրահավաքին, եթե չեմ սխալվում, չէր մասնակցում: Իսկ հետո ելույթ ունեցողները ժողովրդին սկսեցին բացատրել, որ սրանով պետք է մեկ շաբաթ տեւած ցույցերը դադարեցնել եւ սպասել Մոսկվայի որոշմանը:

Մենք այնքան միամիտ էինք, որ հավատում էինք, որ Մոսկվան տեսնելով այսքան հուզախռով մարդկանց մի հրապարակում, վերցնելու է եւ Արցախը նվիրելու է Հայաստանին: Անգամ առաջարկ եղավ, որ հաջորդ հանրահավաքը անցկացնել մարտի 23-ին: Ոմանք այս հայտարարությունից տխրեցին: Տխրեցին, քանի որ մտածում էին, թե Ղարաբաղի հարցը պետք է շատ շուտ լուծվի, իսկ հիմա ասում են հավաքվենք մարտի 23-ին:

Օրվա կամ շաբաթվա ամփոփումը տեղի ունեցավ հեռուստատեսությամբ: Նախ հեռարձակվեց հայտնի նկարիչ, գեղանկարիչ Գրիգոր Խանջյանի խոսքն ուղղված հայ ժողովրդին: Նա ասում էր, թե վստահ է, որ Ղարաբաղի հարցն արդարացի լուծում կստանա:

Հետո, երեկոյան 22.50 րոպեին «Վրեմյա» լրատվական ծրագրի հեռարձակումից անմիջապես հետո հեռարձակվեց Սիլվա Կապուտիկյանի խոսքը ժողովրդին: Նա տեղեկացրեց, որ Կրեմլում ինքը եւ Զորի Բալայանը հանդիպել են Միխայիլ Գորբաչովի հետ, եւ որ նա խոստացել է տարվա երկրորդ կեսին այցելել Հայաստան: Նա վստահեցրեց, որ խնդրիրն արդարացի լուծում կստանա:

Իհարկե, Գորբաչովը կատարեց իր խոստումը, նա տարվա երկրորդ կեսին իսկապես այցելեց Հայաստան, բայց դեկտեմբերի 7-ի սարսափելի եւ ավերիչ երկրաշարժից հետո, բայց այդ մասին ավելի ուշ: Իսկ վաղը Սումգայիթի ողբերգությունն էր:

Գեղամ Նազարյան

շարունակելի

website by Sargssyan