Արտակարգ դեպք Երևանում. Տղամարդը դանակի մի քանի հարված է հասցրել եղբորը
Այս թեմայով
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
- Արտակարգ դեպք՝ Երևանում. «Աստղիկ» ԲԿ են տեղափոխվել դանակահարված ու ծեծված երկու քաղաքացի
- Ծեծկռտուք ու կրակոցներ Տավուշի մարզում. կա վիրավոր
Փետրվարի 11-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր-Մարաշի վարչական շրջանի 1-ին նրբանցքի 76 տանը եղբայրների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով նրանցից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Մինչ ոստիկանների ժամանումը, նշված հասցեից «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխել նշված հասցեի բնակիչ, 38-ամյա Արսեն Ավետիսյանին, ով ստացել է սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր՝ մարմնի տարբեր մասերում:
Ոստիկանները Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերել են 41-ամյա Արտակ Ավետիսյանին, ով կասկածվում է եղբորը՝ Ա. Ավետիսյանին, դանակի մի քանի հարվածներ հասցնելու մեջ: