Ուզբեկստանի ԱԳ նախարարը եւ Իրանի նախագահը քննարկել են Աֆղանստանի ճգնաժամի կարգավորման ուղիները
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Ուզբեկստանի ԱԳ նախարար Աբդուլազիզ Քամիլովը եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին քննարկել են Աֆղանստանի ճգնաժամի քաղաքական կարգավորման համատեղ ուղիները: Հանդիպումը տեղի է ունեցել Իրան Քամիլովի աշխատանքային այցի շրջանակում: Այս մասին հայտնում է Ուզբեկստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Իրանի ղեկավարն աջակցել է Աֆղանստանի հարցով «Խաղաղ գործընթաց, անվտանգության եւ տարածաշրջանային փոխգործակցության ոլորտում համագործակցություն» թեմայով միջազգային համաժողովի անցկացման Ուզբեկստանի նախաձեռնությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: