Իրանը ներկայացրել է սեփական արտադրության նոր բալիստիկ հրթիռ
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իրանը ներկայացրել է «Քադր» (Qadr) նոր բալիստիկ հրթիռը, հայտնում է Fars գործակալությունը:
Թռիչքի 2 հազար կմ հեռավորությամբ հեղուկվառելիքային հրթիռը ցուցադրվել է Թեհրանում իսլամական հեղափոխության 39-րդ տարեդարձի պատվին անցկացվող միջոցառումների ընթացքում: Հրթիռը կարող է զինվել տարբեր թիրախների խոցման համար անջատվող գլխամասով: Հրթիռի արձակումը հնարավոր է ինչպես շարժական արձակման կայանքից, այնպես էլ արձակման հորից: Հրթիռը զինված է համակարգով, որը թույլ է տալիս նրա տեղաշարժումը ռադարներից թաքցնել:
Միջոցառումների ընթացքում ցուցադրվել է նաեւ մոտ հեռահարության «Ֆաջր-5» (Fajr 5) հրթիռի նոր մոդիֆիկացիան եւ հակատանկային կառավարվող հրթիռ «Թուֆան 2-Մ»-ն (Toufan 2-M):
Դրանից զատ, հանրությանը ցուցադրվել է «Ֆատեհ» դասի իրանական սուզանավի մոդելը, որն այժմ սպառազինություն ընդունվելուց առաջ անցնում է փորձարկումների վերջին փուլը:
Գործակալության տեղեկություններով՝ հեղափոխության տարեդարձին նվիրված միջոցառումներին ամբողջ երկրից միլիոնավոր մարդիկ են մասնակցում: