Սիրիայում հայտարարել են Իսրայելի նոր օդային հարձակման մասին
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
Սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը ետ են մղել եւս մեկ իսրայելական հարձակում, հաղորդել է սիրիական պետական հեռուստաալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Ավելի վաղ շաբաթ վաղ առավոտյան իսրայելական զինվորականանները խոցել էին իրանական թռչող սարքը, որը ներխուժել էր երկրի օդային տարածք Սիրիայից, ու ի պատասխան գրոհել էին «իրանական նշանակետերի վրա» հարեւան երկրի տարածքում: Ավելի ուշ Իսրայելի ՊԲ մամուլի ծառայությունում հայտնել էին, որ Իսրայելի հյուսիսում ջախջախվել է իսրայելական F-16 կործանիչը, օդաչուները փրկվել են։