Թրամփն արգելել է հրապարակել դեմոկրատների գաղտնի հուշագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի թույլատրել հրապարակել 2016 թվականի ամերիկյան ընտրություններին Մոսկվայի ենթադրյալ միջամտությանը վերաբերող գաղտնի հուշագիրը, փոխանցում է DW-ն :
Ներկայացուցիչների պալատի հատուկ ծառայությունների կոմիտեին ուղղված Սպիտակ տան գլխավոր իրավաբան Դոն Մակգանի նամակում նշված է, որ Սպիտակ տան ղեկավարը չի կարող թույլատրել փաստաթղթի հրապարակումը, քանի որ այն պարունակում է ինչպես գաղտնի,այնպես էլ «առանձնապես զգայուն» շատ հատվածներ:
Ավելի վաղ, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն հրապարակել էր Թրամփի եւ Ռուսաստանի ենթադրյալ կապերի գործով հետաքննության ժամանակ Հետախուզության դաշնային բյուրոյի եւ Արդարադատության նախարարության աշխատակիցների լիազորությունների չարաշահման մասին զեկույց:
Փաստաթղթի հրապարակումը հավանության էր արժանացել նախագահ Թրամփի կողմից։