Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ամրապնդել համագործակցությունը ՉԺՀ-ի հետ
Վաշինգտոնը պատրաստ է այսուհետ էլ ամրապնդել գործընկերությունը Պեկինի հետ։ Այս մասին նախօրեին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Չինաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի անդամ Յան Ցզեչիի հետ հանդիպման արդյունքներով, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
«Ամերիկա-չինական հարաբերությունները շատ կարեւոր են ու ԱՄՆ-ն պատրաստ է ամրապնդել համագործակցությունը Չինաստանի հետ՝ երկկողմանի հարաբերությունների հետագա առաջխաղացման համար»,- մեջբերում է նրան գործակալությունը։
Թրամփը հատկապես շեշտել է, որ իր պետական այցելությունը Չինաստան, որը կայացել է անցած տարվա նոյեմբերին, հաջող է եղել։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ երկու կողմերն էլ պետք է «իրականացնեն իր ու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի միջեւ ձեռքբերված երկկողմանի պայմանավորվածությունները»։