Փայլանը Էրդողանին հիշեցրել է, որ բնակիչները պնդում են, որ հրթիռները ոչ թե Աֆրինից, այլ հարեւան գյուղից են արձակում
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը դատապարտել է թուրքական իշխանությունների քաղաքականությունը Աֆրինի հետ կապված։
Թուրքական Duvar պարբերականի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը հիշեցրել է, որ երկար տարիներ Աֆրինից երբեւէ որեւէ ռումբ կամ հրթիռ չի արձակվել Թուրքիայի ուղղությամբ։ նա շեշտել է, թե այդ ռումբերը չգիտես ինչպես սկսեցին արձակվել Թուրքիայի ուղղությամբ, երբ Թուրքիան հայտարարեց Աֆրինի գործողության մասին։
Փայլանը նշել է, որ Սիրիայի հետ սահմանակից գյուղերի բնակիչները պնդում են, որ արձակված հրթիռները ոչ թե Աֆրինից են, այլ հարեւան գյուղից են արձակվում եւ ունեն այդ ամենը ապացուցող տեսագրություններ։