Շաբաթ գիշերը Երկրին կմոտենա 40 մետր երկարությամբ աստերոիդ
Ուրբաթ լույս շաբաթ գիշերը Երկրի մոտով աստերոիդ կանցնի, որի չափերը ըստ դիտորդների գնահատվում են 15-ից մինչեւ 40 մետր: Այս մասին նշվում է NASA-ի հաղորդագրության մեջ: Աստերոիդը փետրվարի 4-ին հայտնաբերվել է Catalina Sky Survey-ի (CSS) դիտումների շնորհիվ, հաղորդում է Gazeta-ն:
Աստերոիդը Երկրին նվազագույն 64 հազար կմ հեռավորության վրա կմոտենա երեւանյան ժամանակով 02:30-ին :
«Թեեւ 2018 CB աստերոիդն այդքան մեծ չէ, այն կարող է ավելի խոշոր լինել այն աստերոիդից, որը Չելյաբինսկում Երկրի մթնոլորտ էր մտնել մոտ 5 տարի առաջ, — ասել է NASA-ից Պոլ Չոդասը, — նման չափի աստերոիդները հաճախ չեն մոտենում մեր մոլորակին, հնարավոր է՝ երկու տարին մեկ»: