Թիլերսոնը Թուրքիա այցի ընթացքում մտադիր է Աֆրինի իրավիճակը քննարկել
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Թուրքիա այցի ընթացքում մտադիր է քննարկել Սիրիայի Աֆրին քաղաքի իրավիճակը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:
ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը հաջորդ շաբաթ տարածաշրջանում ուղեւորության ժամանակ Անկարա կայցելի: Նա նաեւ կայցելի Հորդանան, Լիբանան, Եգիպտոս եւ Քուվեյթ:
Անկարայում պետքարտուղարը նախատեսում է երկկողմ հարաբերությունների համար բարդ հարցեր բարձրացնել, ինչպես նաեւ քննարկել տարածաշրջանային խնդիրները, մասնավորապես՝«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացումը եւ Աֆրինում տիրող իրավիճակը», -հեռախոսային ճեպազրույցի ժամանակ ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կոչ է անում Թուրքիային սահմանափակել իր գործողությունները Աֆրինում եւ Սիրիայի սահմանի երկայնքով:
«Իհարկե, մենք պետք է աշխատենք Թուրքիայի հետ` պարզելու, թե որոնք են նրա երկարաժամկետ մտադրությունները», - ասել է նա:
Գերատեսոչության ներկայացուցիչը հավելել է, որ «դա շատ բարդ քննարկում է լինելու, քանի որ Թուրքիան այդ հարցում կոշտ դիրքորոշում ունի»: Նրա խոսքով՝ «շփման ոլորտները բացահայտելու համար պետք է անցկացվեն անձնական հանդիպումներ»:
Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել էր Սիրիայի Աֆրինում քրդերի կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության սկիզբի մասին: