Մեղադրողը պահանջեց Սեֆիլյանին ազատազրկել 11 տարի ժամկետով
Հրապարակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով մեղադրական ճառը: Հակոբ Ենոքյանը դատարանից պահանջեց Ժիրայր Սեֆիլյանին ազատազրկել 11 տարի ժամկետով: Գևորգ Սաֆարյանին` 4 տարի վեց ամիս:
Ներսես Պողոսյանին` 4, Հրայր Թոփչյանին` 3 Սասունիկ Կիրակոսյանին` 4 տարի վեց ամիս, Հովհաննես Պետրոսյանին` 2 տարի, Գալուստ Գրիգորյանին` 3, տարի ժամկետով:
Մեղադրողի խոսքով ամբաստանյալներին մեղսագրվող արարքներն ունեցել են հանրային վտանգավարություն: Նա Ժիրայր Սեֆիլյանի համար մեղմացուցիչ հանգամանք նշեց խնամքի տակ մինչև 14 տարեկան երեխա ունենալն, ու ինչպես մեղադրողն ասաց, Արցախի սահմանների պաշտպանությանն ակտիվ մասնակցությունը:
© factor.am