Իրանի ԱԳ փոխնախարար․ Արևմուտքը պետք է վստահեցնի, որ միջուկային համաձայնագիր գործում է
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով` Արևմուտքը պետք է իր երկրին վստահեցնի, որ 2015 թվականի միջուկային համաձայնագիրը գործում է, ինչից հետո էլ արդեն հնարավոր կլինի քննարկել Մերձավոր Արևելքի խնդիրները։
Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբաս Արաղչին Փարիզում ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանի տարածաշրջանային ակտիվությունը և հրթիռային ծրագրերը քննարկելուց առաջ նախ պետք է հարգել ձեռք բերված համաձայնությունները, որոնք, ըստ նրա, Միացյալ Նահանգները փորձում է տապալել։
Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Չինաստանի հետ 2015-ի հուլիսի 14-ին կնքած համաձայնագրով Իրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ երկրի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացման դիմաց։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դուրս կգա համաձայնագրից, եթե եվրոպացի գործընկերները չվերանայեն դրանում առկա «սարսափելի թերությունները»։