Նոյեմբերյանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Այսօր՝ փետրվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որ նշված ավտոճանապարհներին կատարվում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: