Ընկերությունն անձնական ֆիթնեսի հրահանգիչով հայելի է ստեղծել
Mirror ընկերությունը ներկայացրել է անսովոր հայելի: VR ձեւաչափով հայելիում անձնական ֆիթնեսի հրահանգիչ կա, գրում է Hightech-ը` հղում կատարելով Techcrunch-ին: Վիրտուալ մարզիչը կօգնի հասնել ցանկալի մարզական արդյունքներին եւ հստակ կբացատրի, թե ինչպես դրան հասնել:
Անջատված վիճակում դա սովորական հայելի է, բայց ակտիվացված վիճակում՝ անձնական հրահանգիչ եւ ակտիվության մոնիտոր: Դեվայսը թույլ է տալիս մարզիչին դիսփլեյի վրա «տեղադրել»: Սարքի միջոցով կարելի է զբաղվել յոգայով, բոքսով, պիլատեսով եւ այլ մարզաձեւերով: