Ամուսինը փողոցի մեջտեղում դանակով կտրել է կնոջ կոկորդը
Ստամբուլի կենտրոնական Շիշլիի շրջանում ամուսնու կողմից դանակի հարվածներ ստացած կինը հիվանդանոցում մահացել է։
Թուրքական Diken–ի փոխանցմամբ՝ Շիշլիի փողոցներից մեկում Ալի Քարալը դեռեւս անհայտ պատճառով սկսել է վիճաբանել կնոջ հետ, որից հետո մոտի դանակով կտրել է կնոջ կոկորդը։
Անցորդների օգնությամբ կնոջը հիվանդանոց են հասցրել, սակայն կնոջ կյանքը չի հաջողվել փրկել։