Սաուդյան Արաբիան թույլ է տվել իր օդային տարածքով Իսրայել թռիչքները
Այս թեմայով
- Սաուդյան Արաբիայի թագավորը տվել է «զվարճանքի քաղաքի» կառուցման մեկնարկը
- Լրատվամիջոցները հաղորդում են Էր Ռիադի թագավորական պալատի մոտ հրաձգության մասին
- Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը չի բացառում Իրանի հետ պատերազմը
- Սաուդյան Արաբիայի թագավորը 2000-ական դոլար կտրամադրի արտերկրում սովորող ուսանողներին
Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ արտասահմանյան ընկերությանը թույլ է տվել Իսրայել թռիչքներ կատարել իր օդային տարածքով, հայտնում է Haaretz պարբերականը:
Պարբերականի տեղեկություններով՝ սաուդյան իշխանությունները Air India ավիափոխադրողին թույլ են տվել Նյու Դելիից Թել Ավիվ ուղիղ չվերթ իրականացնել երթուղով, որը նախատեսում է թագավորության օդային տարածքի հատում:
Արդյունքում թռիչքի տեւողությունը 2,5 ժամով կրճատվել է, ընդգծել է պարբերականը:
Նշվում է, որ այս թույլտվությունը Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների ջերմացման առաջին հրապարակային հաստատումն է: Մինչ այս 70 տարի թագավորության օդային տարածքը փակ է եղել ոչ միայն իսրայելական, այլ նաեւ հրեական պետություն ուղեւորվող ցանկացած այլ օդանավերի համար:
Ներկայումս Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ չունեն: