Մոսկվայի կենտրոնում ծեծել են հայտնի հաղորդավար Վլադ Չիժովին (Տեսանյութ)
Այս թեմայով
- Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
- Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
- Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
Մոսկվայի կենտրոնում ծեծել են հայտնի հաղորդավար Վլադ Չիժովին, որը վարում է «Решала» շոուն «Че» հեռուստաալիքով։
Փետրվարի 6-ի երեկոյան նա վերադառնում էր նոր դրվագների նկարահանումներից, երբ սև ամենագնացը փակել է երթևեկությունը։ Մեքենայից դուրս է եկել երեք մարդ ու հարձակվել նրա վրա։ Սկսվել է քաշքշուկ, չարագործներից մեկը մահակով հարվածել է մեքենայի ճակատամասի ապակուն։ Միջադեպն արձանագրել են մեքենայի վրա տեղադրված տեսախցիկները, հարձակումը հասցրել է տեսագրել նաև այն աղջիկը, որն այդ պահին Վլադի հետ էր։ Վայրագ վիճաբանության հետևանքով` Չիժովն անրակի լուրջ վնասվածք է ստացել, նրան օգնություն են ցուցաբերել մոսկովյան հիվանդանոցներից մեկում։
«Ամեն ինչ վերահսկողության տակ է, ես գիտեմ այդ այլանդակներին, մենք դեռ կշփվենք նրանց հետ։ Միայն ափսոսում եմ, որ ես մենակ չէի»,- մեկնաբանել է հաղորդավարը տեղի ունեցածը Dni.Ru-ին տված հարցազրույցում։
Աշնանը «Че» հեռուստաալիքը սկսել էր ամենահանդուգն հեռուստանախագիծը՝ «Решала» ռեալիթի շոուն այն մասին, թե ինչպես է պետք դիմակայել խաբեբաներին ու ինչ անել, եթե դուք ու Ձեր մտերիմները արդեն նրանց զոհն եք դարձել։ Նախագիծը պատմում է ժամանակակից հասարակության դաժան իրողությունների մասին, որտեղ հանցագործները դաժանաբար օգտվում են յուրաքանչյուրի անօգնականությունից`չխնայելով անգամ կանանց, տարեցներին ու հաշմանդամներին։
Հետևեք NEWS.am STYLE