Բաքվում այրվել է գոյություն չունեցող գործարան
Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Բաքվի Նարիմանովի շրջանում այրվում է գործարան: Ավելի ուշ պարզ դարձավ, որ հրդեհը բռնկվել է ոչ գործարանում, ոչ էլ Նարիմանովի շրջանում:
Պարզվել է, որ Նիզամիի շրջանում այրվել է աղբանոց: Դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են կրակը:
Հետաքրքիրն այն է, որ Նիզամիի շրջանի Քեշլյա ավանի ղեկավարը պնդել է, որ իրենց մոտ որեւէ հրդեհ չի եղել եւ հրշեջները սխալ տեղեկություն են տարածել:
«Սեւ մետաղի մշակմամբ զբաղվող գործարանը մեզ հետ որեւէ կապ չունի եւ գտնվում է Նարիմանովի շրջանում»,- վստահեցրել է նա:
Իսկ Նարիմովի շրջանի ղեկավարն էլ պնդում է, որ աղբանոցը գտնվում է գործարանի տարածքում, որն էլ գտնվում է Նիզամիի շրջանում:
Հետաքրքիրն այն է, որ հետագայում պարզվել է, որ սեւ մետաղի մշակման գործարան Ադրբեջանում վաղուց արդեն չկա, եւ բնականաբար, այն չէր կարող այրվել:
Եւ այսքանից հետո ադրբեջանական լրատվամիջոցները փորձում են հասկանալ, իսկ գոնե հրդեհ եղել է, թե այն թղթի վրա եղել է եւ թղթի վրա էլ մարվել:
Top-News.am