Պուտինը չի պատրաստվում մոտ օրերս հանդիպել Լուկաշենկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սոչիում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ չի նախատեսվում՝ նրանց աշխատանքային գրաֆիկների ծանրաբեռնվածության պատճառով: Միևնույն ժամանակ, շարունակվում են Բարձրագույն պետական խորհրդի պատրաստությունները: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գորւմ է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Որքանով մենք գիտենք, Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում է, դա մասնավոր այց է: Մոտ օրերս, դեռ որքանով մենք հասկանում ենք, պետությունների նախագահների գրաֆիկները հագեցած են, բայց Պուտինը նման հանդիպում չի պլանավորում: Միևնույն ժամանակ, անկասկած, շարունակվում է Ռուսաստան-Բելառուս բարձրագույն պետական խորհրդի անցկացման ժամկետների համաձայնեցման ուղղությամբ աշխատանքը»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով Պուտինի և այս օրերին Սոչիում գտնվող Լուկաշենկոյի հանդիպման հնարավորության մասին հարցին:
Ընդ որում՝ Պեսկովը, պատասխանելով Պուտինի ուղևորությունների մասին հարցին, ասել է, որ Ռուսաստանի նախագահը մոտ օրերս դեպի Սոչի ուղևորություն չունի:
«Այս շաբաթ ոչ, պլանավորված չէ»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընթացիկ շաբաթը կանցկացնի Սոչիում: