Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ճակատագիրը
Այս թեմայով
- Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ արցախցիներին բնակարանով ապահովելու համար․ Գեղամ Նազարյան
- Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
- Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոﬕնիկ դը Բյումանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պատկերացնում է բանակցությունների ճանապարհով: Նա այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ համատեղ ասուլիսին նշեց, որ Արցախի հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի բազմաթիվ կոնվենցիաների և ազգերի ինքնորոշման իրավունքի վրա:
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ճակատագիրը, ինչպես մյուս ժողովուրդները: Խնդրի լուծումը հարկավոր է պատկերացնել բանակցությունների ﬕջոցով, որոնց հիմքում կլինեն ՄԱԿ-ի ընդունած կոնվենցիաներն ու ազգերի ինքնորոշման իրավունքը»,- ասաց Դոﬕնիկ դը Բյումանը:
Հարցին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը զինվում է ու ռազմատենչ հայտարարություններ է անում, հրաժարվում է շփման գծում տեղադրել հետաքննության մեխանիզմներ և այլն, միջազգային հանրությունն ազդեցության ի՞նչ մեխանիզմներ ունի, Դոﬕնիկ դը Բյումանը պատասխանեց. «Պետք է ասեմ, որ ՀՀ-ն ԵԱՀԿ գործընթացի անդամ է և հրադադարի խախտման յուրաքանչյուր դեպք պետք է գիտականորեն արձանագրվի, փաստագրվի ու ներկայացվի, որպեսզի միջազգային իրավական ատյանները հարկ եղած դեպքում կարողանան անդրադառնալ, հնարավորության դեպքում նաև հակազդել»:
Միևնույն ժամանակ Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահը շեշտեց, որ նման մեխանիզմներ պետք է լինեն հակամարտության բոլոր գոտիներում, քանի որ, ըստ նրա, պատերազմական գործողություններ կան գրեթե ամբողջ աշխարհում:
Ինչ վերաբերում է հարցին, թե Շվեյցարիան որքանով կարող է Ադրբեջանի գործողություններին օբյեկտիվ գնահատական տալ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ադրբեջանական նավթային ընկերությունը լուրջ ներդրումեր է անում Շվեյցարիայում, Դոﬕնիկ դը Բյումանը պատասխանեց. «Պետք է ասեմ, որ Շվեյցարիայի արտաքին քաղաքականությունը կազմված է 3 հիմնական կետից՝ մենք միշտ հետևում ենք միջազգային կարգ ու կանոնին, քանի որ նաև ՄԱԿ-ի անդամ ենք, 2-րդ՝ լուրջ հետևում ենք մարդու իրավունքներին և ժողովրդավարությանը, 3-րդ՝ հավասարաչափ զարգացնում ենք մեր հարաբերությունները բոլոր երկրների հետ՝ ի շահ մեր երկրի բարօրության և այն երկրների, որոնց հետ համագործակցում ենք»: