Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառությունն աճել է
Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալը 2017 թվականին կազմել է 263,5 մլն դոլար, ինչը 10,3 տոկոս աճ է արձանագրել անցած տարվա համեմատ: Այս մասին հաղորդում է Iran.ru կայքը:
2017 թվականին Իրանը Հայաստան է արտահանել 79,3 մլն դոլարի ապրանք, իսկ առեւտրային հաշվեկշիռը երկու երկրների միջեւ կազմել է 95 մլն դոլար: Իրանի արտահանումը դեպի Հայաստան 2017-ին աճել է 9,3 տոկոս:
Այս ցուցանիշները հաստատում են նաեւ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները։
Աղբյուրը հիշեցնում է, որ ՀՀ-ն ու Իրանը ստորագրել են գազ էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագիր: