Աբդուլ Համիդի ծոռը հիացած է նոր սուլթան Էրդողանով
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Հայերի և քրիստոնյա այլ ազգերի արյունալի կոտորածները իրականացնելու համար «Կարմիր սուլթան» մականունով հայտնի Օսմանյան կայսրության սուլթաններից Աբդուլ Համիդ 2-րդի ծոռ Օրհան Օսմանօղլուն զուգահեռներ է անցկացրել իր պապի ու Էրդողանի ճակատագրերի միջև:
Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ Բուրսայում հիմնված Աբդուլ Համիդի անվան մշակույթի և կրթության կենտրոնում ելույթ ունեցած Օսմանօղլուն երախտագիտություն է հայտնել Էրդողանին՝ «15 տարում Թուրքերի պատմությունն ու ազգային գաղափարախոսությունը իրենց վերադարձնելու համար»:
«11 տարեկանում եկա Թուրքիա: 13 տարեկանում ցանկացա այցելել պապիկիս դամբարան: Երբ դամբարան հասնելուն պես «պապիկ» բացականչեցի, այնտեղ ինձ սաստեցին. «Սու՛ս, ի՞նչ ես անում: Աբդուլ Համիդին հիշում ենք, որպես «Կարմիր սուլթան»: Որտեղից ու՞ր ենք հասել: Այսօր Աբդուլ Համիդի անվան կենտրոններ ենք հիմնում, նրա անունով դպրոցներ ենք բացում»,- ասել է Օսմանօղլուն:
Կարմիր սուլթանի ծոռը զուգահեռներ է անցկացրել իր պապի ու Էրդողանի ճակատագրերի միջև: Ըստ Օսմանօղլուի՝ իր պապը շատ թշնամիներ է ունեցել, ժամանակի պետական ու կրոնական գործիչները չեն հասկացել նրան, ինչի պատճառով էլ մենակ է մնացել ու գահընկեց արվել:
«Մարտի 31-ի դեպքը և նրան գահընկեց անելու ժամանակները նման են մեր ժամանակներին: Նույնն են պարոն Էրդողանի գլխին եկածները: Պետք է շատ ուշադիր լինենք ու նայենք, թե ովքեր էին այն ժամանակվա (սուլթանի-խմբ.) թշնամիները: Թշնամի երկրներ ուներ, ընտանիքի անդամներից թշնամիներ ուներ: Այսօր Էրդողանը նույն պայքարն է մղում: Պետք է ուշադիր լինենք ու դասեր քաղենք անցյալից»,- ըստ Ermenihaber.am-ի՝ ասել է արյունարբու սուլթանի ծոռը: