4 կանանց մասնակցությամբ ծեծկռտուք՝ Արտաշատ քաղաքում
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 5-ին, կանանց մասնակցությամբ ծեծռկտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին քաղաքացիների կողմից ահազանգ է հնչել, որ Արտաշատ քաղաքի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի տան դիմաց մի քանի կանայք վիճաբանում են և իրար հարվածներ հասցնում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված վայրից Արտաշատի Ոստիկանություն են տեղափոխել Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի բնակիչնր՝ 47-ամյա Գայանե Մանուկյանին, 22-ամյա Կարինե Մելիքյանին, 45-ամյա Աննա Արամյանին և մշտական բնակության վայր չունեցող 56-ամյա Սիրանույշ Դավթյանին։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում