Իրանում փորձարկել են կատարելագործված հրթիռներ
Իրանում հայտարարել են, որ զորավարժությունների ժամանակ փորձարկել են կատարելագործված հրթիռներ: Այդ մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իրանական «Թասնիմ» գործակալությանը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ հրթիռներն արձակվել են երկուշաբթի՝ երկրի կենտրոնական հատվածում մեկնարկած Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունների ընթացքում:
Գործակալությունը նշում է, որ հրթիռները հաջողությամբ խոցել են թիրախները: Հրթիռների տեսակի և բնութագրերի մասին տվյալներ չեն հաղորդվում: