Թուրք ոստիկանները ճաշարանում ծեծկռտուք են սարքել
Թուրքիայի Քարաման քաղաքի ճաշարաններից մեկն այցելած 4 ոստիկաններ ծեծկռտուք են սարքել ճաշարանի սեփաակատիրոջ եւ մատուցողի հետ։
Թուրքական Evrensel–ի փոխանցմամբ՝ ոստկանները հաշիվը ուզելուց հետո մոտեցել են դրամարկղին եւ բացատրություն պահանջել, թե ինչու իրենցով ժամանակին չեն հետաքրքրվում, որից հետո հարձակվել են դրամարկղի մոտ գտնվող ճաշարանի սեփականատիրոջ եւ մատուցողի վրա։
Տեսախցիկները ֆիքսել են տեղի ունեցած ծեծկռտուքը։