Իրանցիները Ռուսաստան կհասնեն Ադրբեջանով
Թեհրանը, Բաքուն ու Մոսկվան անցկացրել են եռակողմ հանդիպում, որի ընթացքում բանակցություններ են տարել Աստարա-Մոսկվա մարդատար երկաթուղային գծի գործարկման շուրջ: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Իսկ Farsnews գործակալությունը հղում է կատարել Իրանի երկաթուղային ցանցի միջազգային գործերով գլխավոր տնօրեն Աբաս Նազարիին, որի խոսքերով, եռակողմ բանակցությունները միայն երկաթուղու գործարկման համար են տարվել: Երկաթուղու պաշտոնական գործարկումը կլինի մարտին՝ 3 երկրների պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությամբ:
Իրանական Irna գործակալության հավաստմամբ, թե Ռուսաստանն ու թե Ադրբեջանը շահագրգռված են երկաթուղին հնարավորինս շուտ շահագործման հանձնել ու արդեն իսկ մի շար երկրներ հետաքրքրված են հօշյալ գծով բեռնափոխադրումներ կատաելու համար: