Իրանում առգրավվել է երկիր մտնող 2869 կգ թմրամիջոց՝ ամենախոշոր խմբաքանակը վերջին տարիների
Իրանում թմրանյութի հսկայական խմբաքանակ է հայտնաբերվել, այն վերջին տարիների հայտնաբերվածների մեջ ամենախոշորն է:
Իրանական Irna գործակալության փոխանցմամբ, երկրի հատուկ ծառայությունները՝ Սիստան եւ Բալուչեստան բնակավայրերի իրավապահների հետ միասին հայտնաբերել են ու առգրավել երկիր մտնող 2869 կգ թմրանյութի խմբաքանակ;
Իրանի հետախուզության նախարարության փոխանցմամբ, սա խոշորագույն խմբաքանակն է վերջին տարիների, սակայն թե կոնկրետ ինչ տեսակի թրմամիջոցներ են, դեռեւս չի հրապարակվում: