Ապրիլի 11-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններ կանցկացվեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն, այսօր՝ փետրվարի 5-ին անսպասելի որոշում է կայացրել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել ապրիլի 11-ին։
«Թուրան» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի 2016 թվականին փոփոխված Սահմանադրությամբ, նախագահն իրավունք ունի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին միանձնյա որոշումներ կայացնել։ Ավելի վաղ իշխանությունները նախագահական ընտրությունների անցկացման օր են հայտարարել 2018 թվականի հոկտեմբերի 17-ը։
Թե ո՞րն է Ադրբեջանի նախագահական ընտրությունները վեց ամիս առաջ անցկացնելու նախագահ Ալիեւի որոշումը, դեռեւս հայտնի չէ։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն են հայտնել «Մուսավաթ»-ից Իսա Ղամբարը, դասական «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Միրմահմուդ Միրալիօղլուն եւ գործող նախագահ Իլհամ Ալիեւը։ Նոր Սահմանադրությամբ Ադրբեջանի նախագահը երկիրը կգլխավորի 7 տարի: