Ճնշման ենթարկված ադրբեջանցի լրագրողները դիմել են ՄԻԵԴ
Լրագրողներ Այթեն Ֆարհադովան եւ Այնուրա Հեյդարովան բողոքով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված Ադրբեջան մուտքի արգելքի հետ։
Ինչպես Turan-ին հայտնել է փաստաբան Ֆարիզ Նամազլին՝ արգելքը կապված է MeydanTV համացանցային պարբերականի դեմ քրեական գործի հետաքննության հետ։ Լրագրողներին դեռեւս 2015-ի աշնանը արգելվել է մուտք գործել Ադրբեջան՝ կապված վերոնշյալ գործի հետ։ Լրագրողների իրավունքները սահմանափակվել են՝ թեեւ նրանք այնտեղ որեւէ պաշտոն չեն զբաղեցրել եւ առհասարակ պարբերականի մշտապես աշխատակիցներ չեն եղել։ Ադրբեջանում դատարանները հրաժարվել են քննել գլխավոր դատախազության դեմ բողոքները, ուստի լրագրողները դիմել են ՄԻԵԴ։
Ինչպես նշել է փաստաբանը՝ հայցորդները բարձրացնում են իրենց իրավունքների խախտման հարցը՝ երաշխավորված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6.1 (դատարանին հասանելության իրավունք ), 13 (իրավաբանական պաշտապնության արդյունավետ միջոցների իրավունք), ինչպես նաեւ 2-րդ հոդվածով (տեղաշարժի ազատության իրավունք)։