Սիրիայում ռուսական Սու-25 գրոհիչ են խոցել (տեսանյութ)
Սիրիայում զինյալները խոցել են ռուսական Սու-25 գրոհիչ, հաղորդում է AFP-ն։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրը ՌԲԿ-ին հայտնել է, որ այն ռուսական գրոհիչ է եղել։
Սիրիայի ազատ բանակի «Ջայշ ան Նասր» խմբավորումը Youtube-ում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երեւում է այրվող թեւով թռչող ինքաթիռը։ Որոշ ժամանակ անց ինքնաթիռը սկսում է ընկնել, իսկ օդաչւն դուրս է նետվում։ Գրոհիչը խոցվել է Իդլիբ նահանգի Մասրան գյուղում։
Reuters հայտնում է, որ «ծանր վիճակում գտնվող» օդաչուն գերի է վերցվել։