Գիտնականները պարզել են, թե ինչպես են ծառերը «քրտնում»
Ավստրալացի գիտնականները պարզել են, թե ինչպես են ծառերը պաշտպանվում շոգից՝ տերեւները խոնավանում են, որը օգնում է հովանալ, ինչպես մարդու քրտինքը։ Սակայն ֆոտոսինթեզի ժամանակ այս գործընթացը կասեցվում է, հաղորդում է Global Change Biology-ն։
Գիտնականները դիտարկել են կլիման եւ ջերմաստիճանը փոփոխելու հնարավորությամբ հատուկ խցիկներում տեղակայված 12 ծառեր:
Գիտնականները խցիկներում մի քանի օր շարունակ բարձրացրել են ջերմաստիճանը մինչեւ 43 աստիճան, պարզվել է այդ ժամանակ ծառերի մոտ ֆոտոսինթեզը կանգ է առնում եւ տերեւները սկսում են խոնավանալ։
Գիտնականները պարզել են նաեւ, որ բարձր ջերմաստիճանների պայմաններում աճող ծառերն ավելի լավ են դիմանում շոգին։ Փորձարկման երկու տարվա ընթացքում ծառերը աճել էին 6 մետրով։