Ռուսաստանցիների կեսից ավելին ռազմական վտանգ է տեսնում այլ երկրների կողմից. հարցում
Ռուսաստանցիների կեսից ավելին (58 տոկոս) կարծում է, որ Ռուսաստանի համար այժմ գոյություն ունի այլ պետությունների կողմից ռազմական վտանգ: Այդ մասին վկայում են «Լևադա-կենտրոն»-ի հարցման արդյունքները, գրում է gazeta.ru-ն:
Միևնույն ժամանակ, հարցման մասնակիցների 34 տոկոսը չի տեսնում երկրի համար ռազմական վտանգ:
2015 թվականի արդյունքները ցույց էին տվել, որ Ռուսաստանի համար ռազմական վտանգի գոյությանը հավատում է ռուսների 68 տոկոսը, իսկ 22 տոկոսը հակառակ կարծիքի է:
Բացի այդ, հարցման մասնակիցների 84 տոկոսը վստահ է, որ ռուսական բանակը կարող է երկիրը պաշտպանել իրական ռազմական վտանգի դեպքում:
Սոցիոլոգները նաև պարզել են, որ ռուսների 58 տոկոսը կողմ է պարտադիր զինծառայությանը: