1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 20 հունվարի 2019թ., 00:00
Բաքվից փող ստանալու համար բունդեսթագը նկատողություն է հայտարարել պատգամավորին. նա կարող է զրկվել մանդատից 25 միլիոն դրամը շահել է Աչաջրի նախկին գյուղապետը (Տեսանյութ) Սպիտակ տունը կոնգրեսականներին արգելել է օգտվել կառավարական ինքնաթիռներից Լեհաստանում քաղաքական գործիչներին սպառնալու համար 20 քաղաքացի է ձերբակալվել Քիմ Քարդաշյանը գրեթե ամբողջությամբ մերկ է նոր ֆոտոշարքում Ոստիկանները հայտնաբերել են պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանանց (տեսանյութ) Ավան հոգեկան առողջության կենտրոնում հետազոտվող զինակոչիկները տակնուվրա են արել հիվանդասենյակը Գերմանիայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների ու արաբների միջև Համարները փակելու ծայրահեղ քայլն ու կարմիր գծերը. գործը կհասնի՞ ցույցերին Ինտերպոլի նախկին նախագահի կինը Ֆրանսիայից ապաստան է խնդրել Ջեյմի Վարդին սարդ-մարդու հագուստով փորձել է վախեցնել մարզիչին (Տեսանյութ) Ինդոնեզիայում կինը հրկիզել է իր ամուսնուն՝ նրա բջջային հեռախոսից օգտվելու մերժման համար Մարադոնա. Ցանկություն ունեի պոկել նախկին ընկերուհուս գլուխը Տեսահոլովակ նկարահանելու համար Նոր Արբատը փակած Դավիթ Մանուկյանին եւ Կարենե Լազարյանցին 10 օրով ազատազրկել են Ավստրալիայում ռեկորդային շոգ է գրանցվել Ավելի քան 300 միգրանտներ պատի տակ փորվածքի միջոցով Մեքսիկայից ներթափանցել են ԱՄՆ Այն, ինչ հաշված օրերի ընթացքում արեց ՄԻԵԴ-ը, չարեց ՀՀ գլխավոր դատախազությունը Ինչպես է պետք թեյ թրմել Կա ղարաբաղյան կարգավորման առաջընթացի դրական ազդանշան Կառավարությունը կազմավորվեց. Հայտնի են 12 նախարարների անունները Արարատի մարզպետի դեմ 3-րդ հայցն է ներկայացվել դատարան. «Սպառնաց, թե բան-ման կբացահայտեմ» Մեկ տոննա ցորենի գինը բարձրացել է մոտ 46 տոկոսով. որքան կարժենա հացը Ծեծկռտուք ու կրակոցներ Երեւանի բակերից մեկում․ բոլոր մասնակիցները հայտնաբերվել են Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը պաշտոն կստանա ԱԳՆ-ում Փաշինյանի «ախրաննիկ», ապա «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը Նորատուսցի Ալիկի հետ մտերի՞մ է Նոր Մոսկվայում թալանել են գործարար Սերգեյ Ղազարյանի տունը Երեւանում մի խումբ երիտասարդներ ջարդուխուրդ են անում մեքենան, կրակում նրա ուղղությամբ․ վայրագություն օրը ցերեկով Կոտայքի մարզպետը մի քանի ամիս աշխատած իր թիմակիցներին դրամական խոշոր պարգևներ է տրամադրել Ֆրանսիայում ձերբակալվել են հայկական մաֆիայի պարագլուխները Չորս ժամ եղանակի տեսությունի՞ց են խոսել. Շարմազանովը՝ Մնացականյան–Մամեդյարով հանդիպման մասին Կին պատգամավորները «կապրիզներ» ունեն. կարելի է ընդառաջել, բայց «երես տալ»՝ ոչ Գարնանն արտագաղթի մեծ ալիք է սպասվում Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար է նշանակվելու Հակոբ Վարդանյանը Կամայական ազատումներ ու նշանակումներ՝ ՊԵԿ-ում. Քավոր ու մանկության ընկեր Դիմակավորված հատուկ օպերացիա Վանաձորում. բերման են ենթարկվել 10-ից ավելի քրեական անցյալով անձինք Դատաիրավական գռեհկություն Կոտրած տաշտակից անդին Պետք է կարողանալ ընդունել սխալն ու խախտումը Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց. դատարանը հրապարակեց որոշումը (Տեսանյութ) Գրին քարտ շահածներին կստուգի Պենտագոնը Իրանցիների փախուստի փորձ՝ «Նուբարաշենից» Կալանավորումներ Մարտակերտում. Արցախի ոստիկանություն 25 ավտոմեքենա է բախվել Վրաստանի կենտրոնական ավտոմայրուղում Բարաք Օբաման` Գորբաչովի մասին հոդվածով լուսանկար է հրապարակել Ինչ պետք է սովորի հայի դուստրն՝ ըստ «Универ»-ի աստղ Արարատ Քեշյանի Սուրճն անհետացման վտանգի տակ է «Նրան ծանր վիճակի են հասցրել». Ջիգարխանյանը գրեթե ապրում է հիվանդանոցում Ֆրանսիայի նախագահը խոստացել է թռչել պարաշյուտով ԱՄՆ-ում սկսել են պատրաստվել նախագահական ընտրություններին Պատգամավորական ճաշկերույթ. ճաշացանկ Քաղաքապետը կատակո՞ւմ է Հանրապետությունում H1N1 հայտնաբերվել է մոտ 60 պացիենտների մոտ. ԱՆ Տնօրինությունն աշխատակիցներին ստիպել է քայլել ծնկաչոք (Տեսանյութ) Իռլանդական լողափը կրկին հետ է քաշվել դեպի օվկիանոս Նիդեռլանդներում հայտնաբերվել է Վան Գոգի անհայտ նկարը Սերբիայի նախագահը Պուտինին բալկանյան հովվաշան ձագ է նվիրել (տեսանյութ) Արմեն Սարգսյանը թենիս է խաղում կնոջ հետ․ տեսանյութ Ազատել են աշխատանքից՝ առանց ազատման հրամանի Լեւոն Երանոսյանի նկատմամբ նոր քրգործ է հարուցվել Մոսկվան դիվանագիտական էթիկայից դուրս է համարում Բաքվի մեկնաբանությունների տոնը Դատարանը Արամ Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրեց Հայաստանի նոր կառավարությունը ժառանգություն է ստացել մի երկիր, որը լի է կոռուպցիայով․ Human Rights Watch Նոր զարգացումներ Մանթաշևի տան շուրջ․ փոշմանե՞լ են վաճառել, թե՞ կգործեն հետնամասում Փայլանը պահանջել է, որ Դինքի սպանության գործի ուսումնասիրմամբ զբաղվի խորհրդարանը Դեմ քվեարկած պատգամավորները «բացահայտված են» Ձերբակալություն Երևանի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում Աղաջանովների ընտանիքը սպասում է ՀՀ վարչապետի պատասխանին Պորոշենկոն իրեն նկարահանող ուկրաինացու ձեռքից գցել է հեռախոսը (տեսանյութ) Արտակարգ դեպք Երևանում. մտել են «ՍԱՍ» սուպերմարկետ և պահանջել գումար, սպառնացել են սուպերմարկետը պայթեցնել Թուրքիայի լքված դղյակները. տնտեսական անկման դառը հետևանքներին (լուսանկարներ) ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է ժողովուրդներին խաղաղության պատրաստելու ուղղությամբ նախարարների համաձայնությունը Ռուսաստանում օդում իրար են բախվել երկու ռազմական ինքնաթիռներ Սամվել Մայրապետյանի գործի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումն աննախադեպ էր ՀՀ-ի և ՄԻԵԴ-ի փոխգործակցության տարիների ընթացքում. Ռուբեն Մելիքյան Լապշինը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանից Արհեստական խոչընդոտներ. ինչո՞ւ է ուշանում Թեղուտի հանքավայրի վերաբացումը ՀՀ կառավարությունն օրենսդրությամբ սահմանված ժամկետում ամբողջությամբ չի կազմավորվի Զարուհի Բաթոյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից Գիտնականները նախազգուշացրել են առողջության համար ՀԴՄ կտրոնների վտանգավորության մասին Իշխանական պատգամավորներին հրահանգել են քիչ խոսել
Հարցում

Շարունակում ենք քիչ երեխա ունենալ եւ արտագաղթել

Ստալինը միամիտ մարդ էր: Այնքան միամիտ էր, որ Սիբիրը, Հեռավոր Արեւելքը բնակեցնելու համար քրեական գործեր էր հորինում եւ մարդկանց աքսորում այնտեղ: Բացառություն չէին կազմում նաեւ հայերը:

Այսօր հայերը ինքնակամ են մեկնում Սիբիր եւ Հեռավոր Արեւելք, ավելին, անգամ պատրաստ են հսկայական գումար ծախսել այնտեղ հայտնվելու համար: 

2017-ը բացառություն չկազմեց: Հայաստանցիները շարունակեցին արտագաղթել եւ առաջին հերթին բնակվել եւ շենացնել Ռուսաստանը: Անցած տարի Հայաստանից հեռացել է եւս 27 հազար մարդ:

Ցավոք, արդեն մեր երկրում մնացել է այնքան քիչ բնակչություն, որ ծնելիության հաշվին չենք կարողանում գոնե մի փոքր փոխհատուցել երկրին արտագաղթի հասցրած վնասները:

2017-ին ծնվել է ընդամենը 37 հազար 699 երեխա: Մոտ երեք հազարով ավելի քիչ քան 2016-ին եւ չորս հազարով քիչ՝ քան 2015-ին: Պատկերն իրոք մտահոգիչ է: Իսկ եթե հաշվի առնենք նաեւ, որ անցած տարի մահացել է 27 հազար 367 մարդ, ապա բնական աճը կազմում է ընդամենը 10 հազար 332: Եւ այս թվերը գումարել հանելով ստանում ենք, որ 2017-ին բնակչությունը նվազել է 16.5 հազարով:

Իհարկե, չենք կարող պնդել, որ հայ կանայք քիչ երեխաներ են ընդունում, բայց դժվար է հավատալ նաեւ, որ հազար բնակչի հաշվով ծնվում է ընդամենը 12.7 երեխա: Անգամ մակերեսային դիտարկումը եւ հաշվարկները հուշում են, որ հազար բնակչի հաշվով իրականում ծնվում է 17-18 երեխա: 

Բանն այն է, որ ինչ-ինչ պատճառներով վիճակագրությունը Հայաստանի առկա բնակչության թիվն ուռճացված է ներկայացնում՝ 2 մլն 973 հազար: Եթե ներկայացվի այնպես, ինչպես կա՝ 2 մլն, ապա կստացվի, որ հազար բնակչի հաշվով ծնելիությունը մոտ 16 է՝ այնքան, որքան իրական նվազագույնն է:

Այնպես որ, խնդիրը ոչ թե մեր կանայք են կամ ընտանիքները, այլ երկրի իրական վիճակը՝ տնտեսությունը, բարոյահոգեբանական վիճակը, քարոզչությունը եւ արդարության գրեթե իսպառ բացակայությունը:

2040-ին գոնե չորս միլիոն բնակչություն ունենալու համար պետք է նախ եւ առաջ կանգնեցնել կամ գոնե նվազեցնել արտագաղթը: Եթե տարեկան Հայաստանի բնակչությունը միգրացիայի հետեւանքով նվազի ոչ թե 30 հազարով, այլ գոնե 5 հազարով, եւ հազար բնակչի հաշվով ծնելիությունը հասցնենք գոնե 25-ի կամ եթե ամեն տարի ծնվի մոտ 50 հազար երեխա, ապա բնակչությունն ամեն տարի կավելանա 18 հազարով եւ 2040-ին այսօրվա դրությամբ բնակչությունը կաճի 500-700 հազարով:

Հակոբ Ասատրյան 

Top-News.am  

website by Sargssyan