Այսօր՝ 28 մարտի 2024թ., 00:00
Նյարդաբանները ուղեղում մի մեխանիզմ են հայտնաբերել, որը վերահսկում է երաժշտության տակ պարելու ցանկությունը ԱՄՆ առաջին տիկինը երեխաների համար գիրք է գրել իր կատվի մասին Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր․ Շահրամանյան Մանիպուլյացիա․ Կառավարությունը հարկատուների գումարները տվեց «Վեոլիա Ջուր»-ին, որ հարկատուների համար ջուրը չթանկանա Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189 Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան Ալիևը Փաշինյանին հանդիմանել է Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է Կարևորը արդյունքն է, իսկ այն բացասական է. Պետրակով 2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհների վրա՝ 0 Հնագետները պատմական բնահողի նմուշներում առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել ԱԱԾ մեկուսարանը կփակվի, նոր ՔԿՀ է ստեղծվում Ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է․․․ Մհեր Մելքոնյան Մահացել է Արթուր Աբրահամի հայրը Ներքին խմբում գրված հայհոյանքները հավանելու դնելու համար դատավորը հեռացավ համակարգից Կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան այլ ԲՈւՀ-ի հետ միավորելուն. ԿԳՄՍՆ-ին դիմում է փոխանցվել «Զանգեր»-ի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ էին արգելափակվել, օգնության են հասել փրկարարները Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատել են ուկրաինական հետքը Թուրքական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել «Crocus»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողների՝ Ստամբուլում գտնվելու մասին Արդյոք Գուրգեն Արսենյանը վայր կդնի մանդատը Լեմկինի ինստիտուտը հանրությանը կոչ է արել համոզել Ալիևի ռեժիմին ազատ արձակել հայ ռազմագերիներին
Հարցում

Աղիքային ցուպիկ, հակաբիոտիկ և խմորասնկեր. թթվասերի 10 նմուշից միայն 3-ն են անվտանգ

Այս անգամ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել շուկայում լայն տարածում ունեցող 10 արտադրողի թթվասեր, որոնցից միայն 3-ն են համապատասխանել սահմանված նորմերին։

Մնացած 7-ի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկ, հակաբիոտիկ, բուսական յուղ և խմորասնկերի բարձր քանակ։

!!! Հրապարակման պահին փորձաքննված խմբաքանակն այլևս առկա չէ. թթվասերի պահպանման ժամկետը 6-10 օր է։

 Թթվասերը լայն սպառում ունեցող կաթնամթերք է։ Այն հաճախ է օգտագործվում առօրյայում՝ թե´ որպես առանձին ուտեստ, թե՛ որպես հավելում։

Գոյություն ունեն մի շարք որոշումներ և իրավական ակտեր, որոնք սահմանում են, թե ինչպիսին պետք է լինի անվտանգ կաթնամթերքը։ Մասնավորապես, Կառավարության 2006թ դեկտեմբերի 21-ի ՝ «Կաթին, կաթնամթերքին եվ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների մասին» 1925-Ն որոշման մեջ ասվում է, որ ժամկետի վերջում թթվասերի մեջ կաթնաթթվային մանրէները պետք է լինեն` 1x107 ԳԱՄ-ից ոչ պակաս:

Թթվասերի արտադրման մեջ արգելվում է բուսական յուղի օգտագործումը. այն համարվում է ցարծրորակ հումք և օրգանիզմի կողմից հեշտ չի յուրացվում: Սակայն որոշ արտադրողներ այն կիրառում են, քանի որ բուսական յուղն էժան է։

Բուսական յուղ կարելի է օգտագործել թթվասերային ապրանքների մեջ, սակայն մակնշման մեջ արտադրողը պարտադիր պետք է նշի, որ դա ոչ թե թթվասեր է, այլ թթվասերային մթերք, որը պարունակում է բուսական յուղ:

Թթվասերի անվտանգությունը կարգավորվում է նաև «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքով, ՄՄ ՏԿ 033/2013` «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին», ինչպես նաև՝ ՄՄ ՏԿ 022/2011՝ «Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով» տեխնիկական կանոնակարգերով։

ԵԱՏՄ տարածքում իրացվելու համար սննդամթերքի համար պարտադիր է նաև EAC (Eurasian Conformity)` Եվրասիական համապատասխանության նշանը, ինչը վկայում է, որ տվյալ ապրանքն անցել է համապատասխանության բոլոր փուլերն ու կարող է հայտնվել շուկայում։

Հատկապես պարտադիր է այդ նշանի առկայությունը բարձր ռիսկայնություն ունեցող սննդամթերքի դեպքում։ Ըստ Հայաստանի կառավարության՝ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության գնահատման մեթոդաբանության որոշման, կաթնամթերքը բարձր ռիսկայնություն ունեցող սննդամթերք է՝ ռիսկայնության միավորը՝ 30։

Նշված նորմերից ցանկացած շեղում անթույլատրելի է։

 Թթվասերը փորձաքննության է ներկայացվել 2018թ հունվարի 17-ին:

Բոլոր նմուշները փորձաքննության պահին եղել են ժամկետի մեջ։
Փորձաքննությունն իրականացվել է «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայում՝ ՄՄ ՏԿ 033/2013 («Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» ) նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան։

 

                                                              ՆՄՈՒՇ N1

 

Առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Չանախ» ընկերության թթվասերը (16.01.18-23.01.18 արտադրության)։

Բաղադրությունը՝ «կովի անարատ կաթի սերուցք, յուղազերծ կաթ, մանրէաբանական մերան», 1 գ-ում կաթնաթթվային մանրէների քանակությունը՝ 107 ԳԱՄ-ից ոչ պակաս, ինչպես և պահանջվում է:

Թթվասերի յուղայնությունը՝ 20 %:

Ըստ մակնշման՝ ապրանքը պատրաստված է տեխնիկական պայմաններով (ՀՀ ՏՊ 28459042.1665-2010), որտեղ արդեն արտադրողը կարող է սահմանել ցանկացած պահանջ` ապրանքի որակի և բաղադրության նկատմամբ։ Բացի այդ, այն համապատասխանում է Հայկական ստանդարտներին (ՀՍՏ)։

Սակայն մակնշման վրա բացակայում է EAC նշանը, ինչը ՄՄ ՏԿ 021/2011 նորմատիվ փաստաթղթի պահանջների խախտում է:

Փորձաքննության արդյունքում պարզվեց, որ «Չանախ» թթվասերում կան աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ինչը վկայում է արտադրական պրոցեսում սանիտարահիգիենիկ նորմերի խախտման մասին։

Այսպիսով, այն չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

                                                           ՆՄՈՒՇ N2

 

Երկրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Դուստր Մարիաննա» ընկերության «Մարիաննա» թթվասերը (16.01.18-27.01.18 արտադրության)։

Ըստ մակնշման՝ թթվասերը պարունակում է «սերուցք նորմալցված, կաթնաթթվային մանրէներից պատրաստված մակարդ»։ Կաթնաթթվային մանրէների քանակը՝ 1x107 ԳԱՄ/գ-ից ոչ պակաս։

Յուղայնությունը՝ 18%:

Եվս պատրաստված է ՀՀ ՏՊ-ով (37326529.1608-2006), ունի EAC նշան։

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Մարիաննա» թթվասերի մեջ առկա է բուսական յուղ, ինչը, ինչպես նշել էինք, չի թույլատրվում օգտագործել թթվասերի արտադրության մեջ։

Ըստ մակնշման՝ այն թթվասեր է, ըստ փորձաքննության արդյունքների՝ թթվասերային արտադրանք է և փաստացի կեղծված, քանի որ ըստ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի՝ բաղադրությունը չի համապատասխանում մակնշմանը։

Ըստ այդմ՝ այն չի համապատասխանում սահմանված նորմերին և համարվում է կեղծված ապրանք։

                                                             ՆՄՈՒՇ N3

 

Երրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Բիոկաթ» ընկերության թթվասերը (16.01.18-21.01.18 արտադրության)։

Ըստ մակնշման՝ այն «100% բնական» է, պարունակում է «կովի անարատ կաթի սեր, թթվասերի մակարդ»։ Յուղայնությունը՝ 20 %:

Պատրաստված է ՀՀ ՏՊ 39053099.3672-2004–ով և ՄՄ ՏԿ 033/2013 ստանդարտներով։ Ունի EAC նշան։

Փորձաքննության արդյունքների համաձայն՝ «Բիոկաթ» ընկերության թթվասերը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։

                                                          ՆՄՈՒՇ N4

 

Չորրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Աշտարակ կաթ» ընկերության թթվասերը (16.01.18 - 25.01.18 արտադրության)։

Ըստ մակնշման՝ պարունակում է «կովի նորմալացված կաթի սեր, կարագ, թթվասերի մակարդ»։

Յուղայնությունը՝ 18%:

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «նվիրիր կյանք» գրությունը կրող «Աշտարակ կաթ»-ի թթվասերի մեջ խմորասնկերի քանակը 200 ԳԱՄ/գ է, ինչը 4 անգամ գերազանցում է սահմանված թույլատրելի նորման։

Խմորասունկը սանիտարական ցուցանիշ է և վկայում է արտադրական պրոցեսում, ինչպես նաև՝ բուն արտադրամասում սանիտարահիգիենիկ նորմերի խախտման մասին:

Ավելին, ինչպես «Մարիաննա»-ն, «Աշտարակ կաթ»-ի ապրանքը ևս ոչ թե թթվասեր է, այլ թթվասերային արտադրանք, քանի որ պարունակում է անթույլատրելի բուսական յուղ և ըստ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի՝ համարվում է կեղծված:

Այսինքն՝ այն չի համապատասխանում սահմանված պահանջներին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

                                                                 ՆՄՈՒՇ N5

Հինգերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Թամարա» ընկերության թթվասերը (16.01.18 - 26.01.18 արտադրության)։

Ըստ բաղադրության՝ «պատրաստված է բնական կաթից», պարունակում է «անարատ կաթ, սերուցք նորմալացված, քաղցրասերուցքային կարագ, չոր յուղազերծ կաթ, թթվասերի մակարդ»։

Յուղայնությունը՝ 20%:

Պատրաստված է ՀՀ ՏՊ 28472367.3584-2004 ստանդարտով, ունի ISO 9001:2015 համապատասխանության, ինչպես նաև՝ EAC նշան։

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Թամարա» թթվասերը պարունակում է հակաբիոտիկ լևոմիցետին՝ 0,0004294 մգ/կգ (թույլատրելի նորման թթվասերի համար՝ < 0,0003 մգ/կգ, հեղ.)։

Այս նմուշը ևս չի համապատասխանում սահմանված պահանջներին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

                                                                 ՆՄՈՒՇ N6

 

Վեցերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Թամարա և Անի» ընկերության «Սմետանա Մասլովնա» թթվասերը (16.01.18 - 22.01.18 արտադրության)։

Այս թթվասերը, ըստ մակնշման, պարունակում է «կովի անարատ կաթ, կարագ սերուցքային, թթվասերի մակարդ»։ Յուղայնությունը՝ 20 %:

Պատրաստված է ՀՀ ՏՊ 37445719.3443-2003 նորմերով, ունի ISO 2200:2005 և EAC համապատասխանության նշան։

Փորձաքննության արդյունքում պարզվեց, որ «Սմետանա Մասլովնա» թթվասերը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։

 

                                                                ՆՄՈՒՇ N7

 

Յոթերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Արզնու Տոհմային ԹՏԽ» ընկերության «Արզնի կաթ» թթվասերային մթերքը (16.01.18 - 25.01.18 արտադրության)։

Նախ, մակնշման մեջ արտադրողը նշել է, որ իր ապրանքը, ոչ թե թթվասեր է, այլ թթվասերային մթերք, ինչը նշանակում է, որ բուսական յուղի առկայությունն այդ մթերքում միանգամայն թույլատրելի է, սակայն այդ մասին պարտադիր պետք է նշել:

Մակնշման մեջ, սակայն, գրել է, որ այն պարունակում է «կարագ» (նաև՝ անարատ կաթ, անարատ կաթի սեր, կաթնայուղի փոխարինիչ* (բուսական յուղն է))։:

Այս նմուշի յուղայնությունը 20% է։ Այն պատրաստված է ՀՀ ՏՊ 05724990.5185-2007-ով, ունի ՀՍՏ և EAC համապատասխանության նշան։

«Մեր գործն արդար է», նշում է «Արզնի Կաթ»-ի արտադրողը, իսկ փորձաքննության արդյունքում պարզվում է, որ ապրանքը պարունակում է աղիքային ցուպիկ, չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

                                                              ՆՄՈՒՇ N8

 

Ութերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Բոնիլատ» ընկերության թթվասերը (17.01.18 - 26.01.18 արտադրության)։

Բաղադրությունը՝ «կովի կաթի սերուցք, մանրէաբանական մերան», յուղայնությունը՝ 17%:

Արտադրված է ՀՀ ՏՊ 391189249.6555-2011 պայմաններով, ունի EAC համապատասխանության նշան։

«100% բնական արտադրանք» մակնշված «Բոնիլատ» թթվասերի մեջ, ինչպես պարզվեց, խմորասնկերի քանակը 14 անգամ գերազանցում է թույլատրելի նորման (700 ԳԱՄ/գ է)։

Այս ապրանքը չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։ 

                                                           ՆՄՈՒՇ N9

 

Իններորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Մարիլա» ընկերության թթվասերը (16.01.18 - 21.01.18 արտադրության)։

Բաղադրությունը՝ «սերուցք նորմալացված պաստերացված, բակտերիալ մերան», յուղայնությունը՝ 18%։

Պատրաստված է ՀՀ ՏՊ 39344017.6980-2012 տեխնիկական պայմաններով, ունի EAC համապատասխանության նշան։

Փորձաքննության արդյունքում պարզվեց, որ «Մարիլա» թթվասերը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։

 

                                                                     ՆՄՈՒՇ N10

 

Տասներորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Էջմիածին Կաթ» ընկերության «Թթվասեր Մոսկովյան Ընտիր» թթվասերը (17.01.18 - 27. 01.18 արտադրության)։

Բաղադրությունը՝ «կաթի սերուցք նորմալացված պաստերացված, բակտերիալ մերան», յուղայնությունը՝ 20%:

Միակ նմուշն է, որ պատրաստված է ԳՕՍՏ 31452-2012 ստանդարտներով։ Ունի ISO 2200:2005 և EAC համապատասխանության նշան:

Փորձաքննության արդյունքում պարզվեց, որ «Էջմիածին Կաթ» ընկերության թթվասերի մեջ առկա է աղիքային ցուպիկ, ինչպես նաև՝ խմորասնկերի անթույլատրելի քանակ, որը 12 անգամ (600 ԳԱՄ/գ է) գերազանցում է նորման։

Այսպիսով, այս նմուշը չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

«Երբ որ մարդիկ թթվասեր են գնում, հավատացած լինեն, որ ծառայություն կա, որ իրենց շահերը պաշտպանում է»․ վարչապետ 

Այսպես է հունվարի 20-ի նիստում ասել վարչապետ Կարեն Կարապետյանը՝ դիմելով Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանին, ով ներկայացնում էր «2017թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները, ինչպես նաև՝ 2018թ. անելիքները»:

Այս նիստից օրեր հետո մենք ստացանք թթվասերի լաբորատոր փորձաքննության արձանագրությունը, որից պարզվեց, որ քաղաքացին գնել է աղիքային ցուպիկով, հակաբիոտիկով, խմորասնկերի բարձր քանակով և բուսական յուղով թթվասեր.10 արտադրողի թթվասերներից միայն 3-ի գնորդներն էին «պաշտպանված»՝ նմուշ № 3, 6, 9-ի («Բիոկաթ», «Սմետանա Մասլովնա», «Մարիլա»):

Մնացած 7-ում հայտնաբերվել են խախտումներ։

Մասնավորապես՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ նմուշ №1, 7, 10 ( «Չանախ», «Արզնի Կաթ», «Էջմիածին կաթ»): Սա արտադրական պրոցեսում հիգիենիկ նորմերի խախտման հետևանք է։

Առողջապահության նախարարության՝ «Վարակիչ հիվանդությունների, սննդային և քիմիական թունավորումների համաճարակային իրավիճակ» տեղեկագրքի տվյալներով՝ այս տարվա հուլիսին Հայաստանում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների 1079 դեպք, որից 333-ը՝ Երևանում, 746-ը՝ մարզերում։

Խմորասնկերի բարձր քանակ է հայտնաբերվել՝ նմուշ № 4, 8, 10-ում ( «Աշտարակ Կաթ», «Բոնիլատ», «Էջմիածին կաթ»), ինչն արդեն բուն արտադրական պրոցեսում թույլ տված սանիտարահիգիենիկ նորմերի խախտում է։

Բուսական յուղ՝ նմուշ № 2, 4 ( «Մարիաննա», «Աշտարակ կաթ»,), ըստ որի՝ այս ապրանքները համարվում են կեղծված ( «Մարիաննա», «Աշտարակ կաթ») և ոչ թե թթվասեր են, այլ` թթվասերային մթերք:

Հակաբիոտիկ՝ նմուշ № 5 («Թամարա» ):

Հակաբիոտիկներ հայտնաբերել էինք նաև ներկրված և տեղական արտադրության սառեցված հավի մսերում: Նշենք, որ «Դեղերի մասին» նոր օրենքի համաձայն՝ հակաբիոտիկների ազատ վաճառքը Հայաստանում արգելվում է և թույլատրվում՝ միայն բժշկի դեղատոմսով։

Դրանց հաճախակի և անհարկի կիրառումից օրգանիզմում ձևավորվում են կայուն միկրոօրգանիզմներ տվյալ հակաբիոտիկների նկատմամբ և հետագայում նման հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ կլինեն ավելի ուժեղ ազդեցությամբ հակաբիոտիկներ։

«Պարտավոր ենք մեր քաղաքացիներին ձեր (ՍԱՊԾ-ի, հեղ.) աշխատանքով երաշխավորել, որ եթե իրենք, օրինակ, թթվասեր են գնում կամ մեկ այլ բան, հավատացած լինեն, որ ծառայություն կա, որ իրենց շահերը պաշտպանում է»,-ասում է Կարեն Կարապետյանը, իսկ մեր լաբորատոր փորձաքննության ամբողջական արձանագրությունը կարող եք տեսնել՝ այստեղ:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan