Գերմանիայի «Մեծ կոալիցիայի» շուրջ համաձայնության վերջնաժամկետ է սահմանվել փետրվարի 4-ը
Այս թեմայով
- Նյուրնբերգում անհայտ անձը հարձակվել է երեք կանանց վրա. ոստիկանությունը պարզում է դրդապատճառները
- Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում Մերկելին կփոխարինի Կրամպ-Կարենբաուերը:
- Թեհրանում Գերմանիայի դեսպանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ
- Նացիստական ողջույնները Գերմանիայի փողոցներում խայտառակություն են երկրի համար․Հայկո Մաս
Գերմանիայի հիմնական կուսակցությունների ղեկավարները հայտարարում են, որ լավատեսորեն են տրամադրված «Մեծ կոալիցիա» ձևավորելու հարցում։
Կանցլեր Անգելա Մերկելի պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, Քրիստոնեա-սոցիալական միությունը և ձախակողմյան Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը այսօր նախատեսում են առանձին հանդիպումներ՝ պատրաստվելու բանակցությունների վերջնական փուլին:
Կողմերը համաձայնության հասնելու համար վերջնաժամկետ են սահմանել մինչև փետրվարի 4-ը ներառյալ: Նախատեսվում է, որ կոալիցիայում Մերկելը շարունակելու է պաշտոնավարել որպես կանցլեր:
Իշխող կուսակցության դիրքերը 2017 թվականի սեպտեմբերին անցկացված ընտրությունների արդյունքում թուլացան՝ առավելապես մեկ միլիոնից ավելի փախստականների առջև երկրի դռները բացելու քաղաքականության պատճառով: