Հրանտ Բագրատյան. Մարդիկ իրենք պետք է աշխատատեղ ստեղծեն իրենց համար
Անդրադառնալով երկրում 30 տոկոս աղքատության ցուցանիշին՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է բարեգործությամբ լուծել հարցը: Հարցի լուծման ճանապարհը հստակ է` աշխատանք ունենալ և վարձատրվել այդ աշխատանքի համար, պահել իր արժանապատվությունը, դրանով դուրս գալ աղքատությունից: Եթե առաջադրվեմ և դառնամ ՀՀ նախագահ, իմ բոլոր ջանքերը ներդնելու եմ տնտեսթյունը զարգացնելու, աշխատատեղեր ստեղծելու համար: Ներդրումներ ունենալն ինքնանպատակ չէ»:
Նախ, նոր Սահմանադրությամբ Նախագահը նման լազորություններ չունի։ Երկրորդ, քանի՞ տարի բացատրենք որ կլինի նոր աշխատատեղեր չստեղծեք։
Արդեն ավելի քան 20 տարի ՀՀԿ-ն դրանով է զբաղված։
Տնտեսական ինստիտուտների էվոլյուցիան ցույց է տալիս, որ ներկայիս տեխնոլոգիական զարգացումները պահանջում են ինքնազբաղվածություն, ՓՄՁ։
Մարդիկ իրենք պետք է աշխատատեղ ստեղծեն իրենց համար։ ՀՆԱ 70%-ը այդ ինստիտուտներում է ձևավորվում մեզանից ավելի լուրջ երկրներում։ Դրա համար տևական աճ կա։
Հրանտ Բագրատյան