Մինչեւ 1 տարվա ազատազրկում՝ ձկներին կերակրելու համար
Ռուսաստանցի զբոսաշրջիկ Օլգա Սմիրնովան ձերբակալվել է Թաիլանդի ծովային ոստիկանության կողմից կորալային խութերում ձկներին հացով կերակրելու համար: Այս մասին հաղորդում է Phuket Gazette-ը հղում անելով իրավապահներին: 53-ամյա կինը կամ կտուգանվի 3 000 դոլարով, կամ կազատազրկվի 1 տարով:
Տեղական բնապահպանության վարչության ղեկավարը նշել է, որ այդ հարցում նրանք խիստ դիրքորոշում են որդեգրել, եւ քանի դեռ դատարանը որոշում չի կայացրել, զբոսաշրջիկը պարտավոր է վճարել գրավը եւ մնալ Թաիլանդում:
Top-News.am