ԱՄՆ Կոնգրեսը չի հրապարակի «կրեմլյան զեկույցի» գաղտնի մասը
Կոնգրեսը չի հրապարակի «կրեմլյան զեկույցի» գաղտնի հատվածը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Բեն Քարդինին:
«Գաղտնի հատվա՞ծը: Ո՛չ, մենք դա չենք անի, մեզ չի թույլատրվում դա անել»,- ասել է նա:
Քարդինը հավելել է, որ Կոնգրեսը հիասթափված է, որ «զեկույցի» առնչությամբ պատժամիջոցներ չսահմանվեցին, և լսումներ է անցկացնելու այդ հարցի շուրջ: